«Մենք պատերազմի մեջ ենք»․ Պեսկովը դադարել է Ուկրաինայի դեմ պատերազմը «հատուկ ռազմական գործողություն» անվանել

Լուրեր

25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, Արևմուտքի միջամտությունից հետո, «հատուկ ռազմական գործողությունից» վերածվել է իսկական պատերազմի: Այս մասին «Аргументы и факты»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Մենք գտնվում ենք պատերազմի իրավիճակում։ Այո՛, դա սկսվեց որպես «հատուկ ռազմական գործողություն», սակայն երբ յդ խմբակը ձևավորվեց, երբ հավաքական Արևմուտքը սկսեց լինել Ուկրաինայի կողմում, մեզ համար այն դարձավ պատերազմ։ Եվ յուրաքանչյուրը դա պետք է հասկանա՝ իր ներքին մոբիլիզացիայի համար»,- նշել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակն ասել է, թե Ռուսաստանը պատերազմում կշարունակի գործել այնպես, որ Ուկրաինան չկարողանա սպառնալ իր քաղաքացիներին և տարածքներին, քանի որ Կրեմլը չի ​​կարող թույլ տալ, որ իր սահմաններում գոյություն ունենա մի պետություն, որը մտադիր է օգտագործել ցանկացած մեթոդ ՌԴ-ից Ղրիմն ու Ուկրաինայի 4 շրջանները հետ վերցնելու համար։

«Ինչի՞ մասին է խոսում նախագահը։ Մենք ունենք չորս նոր դաշնային սուբյեկտներ: Եվ մեզ համար գլխավորն այս շրջանների բնակիչներին պաշտպանելն ու այդ շրջանների տարածքի ազատագրումն է, որը ներկայում դե ֆակտո օկուպացված է Կիևի ռեժիմի կողմից»,- հայտարարել է Պեսկովը։

Ավելի ուշ ճեպազրույցում Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք իր խոսքերը նշանակում են, որ իրավական կերպով «հատուկ ռազմական գործողությունը» փոխվում է։

«Դա որևէ իրավական փոփոխության հետ կապված չէ։ Սա դե յուրե հատուկ ռազմական գործողություն է, բայց դե ֆակտո մեզ համար այն վերածվել է պատերազմի այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքը գնալով ուղղակիորեն մեծացնում է հակամարտությունում իր ներգրավվածության մակարդակը»,- ասել է Կրեմլի խոսնակը։