Ուկրաինան ռուսական զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել․ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատանքը վտանգված է

Լուրեր

25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
Բոլորը

Մարտի 21-ի լույս մարտի 22-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինային ենթարկել է հերթական զանգվածային հրթիռային հարձակման։ Ուկրաինայում վաղ առավոտյան ավիահարվածի տագնապ հայտարարվել։ Դրանից առաջ Ուկրաինայի ԶՈՒ-ը քաղաքացիներին զգուշացրել է Կասպից ծովից ռուսական թևավոր հրթիռների արձակման և ՄիԳ-31Կ կործանիչների թռիչքի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այնուհետև հետևել են նախազգուշացումներ դեպի Դնեպր թռչող հիպերձայնային «Կինժալ» հրթիռի, Չերկասի շրջանում դեպի Ուման շարժվող թևավոր հրթիռի, ինչպես նաև Չեռնիգովի և Պոլտավայի շրջանների սահմանին դեպի Կիև թռչող թևավոր հրթիռների մասին:

Խարկովում հրթիռակոծության ժամանակ շուրջ 15 պայթյուն է գրանցվել, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram-ում։ Ըստ նրա՝ ռուսների թիրախը Խարկովի էներգետիկ օբյեկտներն են եղել։ Պայթյուններից հետո մի շարք վայրերում հրդեհներ են բռնկվել։

Տերեխովի խոսքով՝ պոմպային ենթակայաններում հոսանքի կորստի պատճառով քաղաքը ջրամատակարարման հետ կապված խնդիրներ ունի։

Ժամը 4։10-ի սահմաններում պայթյուններ են որոտացել Զապորոժիեում։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է ութ հրթիռային հարվածի մասին։ Ավելի ուշ Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ ավերվել է երկու առանձնատուն, ևս 7 տուն վնասվել է։

Անջատվել է Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի էներգահամակարգին միացնող «Դնեպրովսկայա» էլեկտրահաղորդման գիծը։ Այս մասին էլ հայտնում է ուկրաինական Էներգոատոմը։

Նշվում է, որ կայանն այժմ միացված է ուկրաինական էներգահամակարգին ավելի ցածր հզորության միայն մեկ էլեկտրահաղորդման գծով։

«Այս իրավիճակը չափազանց վտանգավոր է և սպառնում է հանգեցնել արտակարգ իրավիճակի։ Եթե ​​ներքին էլեկտրացանցերի հետ կապի վերջին գիծն անջատվի, Զապորոժիեի ԱԷԿ-ը կհայտնվի հերթական հոսանքազրկման խնդրի առջև, ինչը կայանի անվտանգ շահագործման պայմանների լուրջ խախտում է»,- ասել է Էներգոատոմի ղեկավար Պյոտր Կոտինը։

Հաղորդվում է, որ Կրիվոյ Ռոգում հրթիռային ու ԱԹՍ-ների հարվածներ են հասցվել կրիտիկական ենթակառուցվածների օբյեկտներին։