Յամալո-Նենեցի դատարանը մերժել է Նավալնիի մոր հայցն ընդդեմ գաղութի` որդուն ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ Լաբիթնանգի քաղաքի դատարանը կարճել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար գաղութի և Դաշնային քրեակատարողական ծառայության վարչակազմի դեմ վարչական հայցի վերաբերյալ վարույթը, որն ավելի վաղ ներկայացրել էր գործչի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան: Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովը։

Դատարանում գործի կարճումը հիմնավորվել է նրանով, թե նման խնդրով հայցվոր կարող էր լինել միայն Ալեքսեյ Նավալնին։ Բացի այդ, նշվել է, որ Լյուդմիլա Նավալնայայի հայցում չի նշվում, թե ինչպես են իր իրավունքները, ազատությունները և օրինական շահերը ոտնահարվել պատասխանող կողմի կողմից, ինչպես նաև այն պատճառները, որոնք կարող են հանգեցնել նրա իրավունքների խախտմանը:

«Ալեքսեյը բազմիցս հայցեր է ներկայացրել գաղութների դեմ՝ բժշկական օգնություն չցուցաբերելու համար։ Հայցերը մերժվել են։ Հիմա մերժում են նրա հարազատների հայցը՝ ծաղրական ձևակերպումներով»,- նշել է Ժդանովը։

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղում գտնվող «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա մահվան եզրակացության մեջ նշվում է, որ պատճառները բնական են։ «Հակակոռուպցիոն հիմնադրամը» ստեղծողի կողմնակիցները կարծում են, որ նրան սպանել են։ Բանտարկության ընթացքում Նավալնիին 27 անգամ պատժախուց են ուղարկել։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը մորն են հանձնել միայն փետրվարի 24-ին։ Մինչ այդ, մայրը բողոքել էր Քննչական կոմիտեի վերջնագրից, որը պահանջում էր համաձայնել Նավալնիին առանց հրապարակային հրաժեշտի, գաղտնի հուղարկավորություն իրականացնել։ Լյուդմիլա Նավալնայան հրաժարվել է կատարել այս պահանջը։ Նավալնիի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 1-ին Մոսկվայում՝ Բորիսովյան գերեզմանատանը։ Չնայած կալանավորման սպառնալիքներին՝ հազարավոր մարդիկ են մասնակցել քաղաքական գործչի վերջին հրաժեշտի արարողությանը։