Սալիվանը Կիևում է․ նա կոչ է արել ուկրաինացիներին շարունակել «հավատալ ԱՄՆ-ին»

Լուրեր

22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկների ենթադրյալ հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 21:10
Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ Օտտավայում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է արտահայտվել Կիև այցելած ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպման արդյունքների մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Շատ բովանդակալից, կոնկրետ խոսակցություն պաշտպանական համագործակցության և համատեղ քաղաքական արդյունքների մասին, որոնց մենք պետք է հասնենք։ Շնորհակալ եմ Ամերիկային մեր պետությանն ու ժողովրդին  աջակցության համար, կենսականորեն կարևոր է, որ ամերիկյան ղեկավարությունն ուժեղ մնա միջազգային իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում»,- ասել է Զելենսկին  ժողովրդին ուղղված երեկոյան ուղերձում։

Նրա խոսքով՝ «Արևմուտքի վերաբերյալ կասկածներն» օգնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որին Զելենսկին «խելագար» է անվանել։

«Պուտինը պետք է պարտվի, և դա կյանքի ու մահվան հարց է ժողովրդավարական աշխարհի համար»,- ասել է նա։

Ավելի վաղ Ջեյք Սալիվանն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ համոզմունք էր հայտնել, որ «Ուկրաինան պետք է հաղթի»։

«Իսկ ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ Ուկրաինան այս պատերազմից դուրս կգա ինքնիշխան, անկախ, ազատ, ունակ զսպելու ապագա ագրեսիան, ուժեղ, դինամիկ ժողովրդավարությամբ, խորը ժողովրդավարական ինստիտուտներով, տնտեսությամբ, որն աճում է ոչ միայն ավանդական ոլորտներում, այլև բարձր տեխնոլոգիաների, այն ոլորտներում, որտեղ դուք նորարարություն եք անում, և նույնիսկ ռուսական հարձակումների դեպքում դուք նորարարություն եք անում: Ահա թե ինչ է նշանակում հաղթել»,- ասել է Սալիվանը։

Նա ուկրաինացիներին կոչ է արել շարունակել «հավատալ ԱՄՆ-ին»։

«Մենք ձեր կողքին ենք եղել այս պատերազմի հենց սկզբից: Մենք հսկայական աջակցություն ենք ցուցաբերել և կշարունակենք դա անել ամեն օր մեզ հասանելի բոլոր միջոցներով»,- ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհասնի Կոնգրեսի կողմից Կիևին հավելյալ օգնության մասին օրինագծի հաստատմանը։

Ուկրաինական լրատվամիջոցներն էլ ուշադրություն են հրավիրում այն ​​փաստի վրա, որ Սալիվանը, բացատրելով, թե կոնկրետ որն է համարում Ուկրաինայի ապագա հաղթանակը, չի նշել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների վերադարձը։