ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է Ուկրաինայում պատերազմող պայմանագրային զինծառայողներին քրեական պատժից ազատելու մասին օրենքը

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

ՌԴ-ում թեթև հանցագործության համար դատապարտված անձինք կկարողանան պայմանագրեր կնքել զինծառայության անցնելու համար։ Ծառայության ընթացքում իրական պատիժը կփոխարինվի պայմանական պատժաչափով, իսկ որոշ դեպքերում հանցագործները կազատվեն քրեական պատասխանատվությունից, գրում է ՌԴ Դաշնային ժողովի պաշտոնաթերթը՝ Պառլամենտսկայա գազետան։

Օրենքների այս փաթեթը, որը մշակվել է մի խումբ խորհրդարանականների կողմից, հաստատվել է Դաշնության խորհրդի կողմից մարտի 20-ին կայացած լիագումար նիստում։

Փաստաթուղթը լրացնում է Ռուսաստանի Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերի առանձին հոդվածները, որոնք սահմանում են մոբիլիզացիոն ծառայության զորակոչված կամ մոբիլիզացիայի ընթացքում, ռազմական դրություն կամ պատերազմի ժամանակ ՌԴ զինված ուժերի հետ պայմանագիր կնքած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու գործող մեխանիզմը։

Պայմանագրի կնքումից անմիջապես հետո դատապարտյալի իրական պատիժը կփոխարինվի պայմանական պատժաչափով։ Եթե անձը նորից հանցանք գործի, կրկին բանտ կգնա, իսկ պայմանագիր կնքած կասկածյալների գործերը կկասեցվեն։

Այս իրավունքից չեն կարողանա օգտվել նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ, հանրային անվտանգության, սահմանադրական համակարգի և պետական անվտանգության հիմքերի, ծայրահեղական և դիվերսիոն հանցագործություններ։