Պուտինը՝ Բելգորոդի շրջանի հրետակոծության մասին. «Կարող ենք նույն կերպ պատասխանել»

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է վերջին օրերին Ուկրաինայից Բելգորոդի շրջանի ինտենսիվ հրթիռակոծման մասին լուրերը՝ ասելով, որ իշխանությունները մտադիր են ապահովել սահմանամերձ շրջանների անվտանգությունը։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է մտադիր դա անել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իհարկե, մենք կարող ենք նույն կերպ պատասխանել: Ե՛վ քաղաքացիական ենթակառուցվածքների, և՛ նման այլ օբյեկտների դեմ, որոնց վրա թշնամին հարձակվում է: Մենք ունենք մեր սեփական տեսակետներն այս հարցում և մեր սեփական ծրագրերը։ Մենք կհետևենք մեր նախանշած ծրագրին»,- ասել է Պուտինը։

Նկատենք, որ չնայած Պուտինն ասում է, որ ռուսական զորքերը «կարող են» պատասխան հարված հասցնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին՝ նման հարվածների մասին հաղորդվում է գրեթե ամեն օր՝ այն պահից, երբ սկսվել է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա:

Բելգորոդի մերձակայքում գտնվող Խարկովը մշտապես գնդակոծվում է, քաղաքի ամբողջական թաղամասեր ոչնչացվել են ռուսական հրետանու և հրթիռային կրակի հետևանքով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ միայն մարտի ընթացքում շուրջ 200 կառավարվող ռումբ է արձակվել Սումիի շրջանի ուղղությամբ։

Ավելի վաղ Պուտինը խոսել էր Ուկրաինայի տարածքում «սանիտարական գոտու» ստեղծման հնարավորության մասին՝ Ռուսաստանի վրա հարձակումների հնարավորությունը կանխելու համար։