Ուկրաինա զորք ուղարկելու մասին խոսելիս Մակրոնը նկատի ուներ հրահանգիչներին․ Կուլեբա

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին, նկատի ուներ ուկրաինացի զինվորների համար հրահանգիչներին, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան օտարերկրյա լրագրողների հետ զրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Երբ Մակրոնը խոսեց Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին: Մակրոնը պարզապես նկատի ուներ, որ ուկրաինացի զինվորներին պատրաստելու հնարավորություն կա անմիջապես Ուկրաինայում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես դա տեղի է ունենում հիմա»,- ասել է Կուլեբան։

Նա նաև նշել է, որ Կիևը երբեք չի խնդրել Արևմուտքին Ուկրաինա ուղարկել զինվորականների, քանի որ հպարտ է իր զինվորականներով։ Սակայն ուկրաինական բանակին անհրաժեշտ են ՀՕՊ համակարգեր, զինամթերք, ԱԹՍ-ներ ու հեռահար հրթիռներ՝ «օկուպացված տարածքներում ռուսական լոգիստիկան և հրամանատարությունը ոչնչացնելու, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար»։

«Ոչ ոք այնքան շատ չի ցանկանում խաղաղություն, որքան մենք, սակայն մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել և չունենք այլ ընտրություն՝ բացի պաշտպանվելուց»,- նշել է Կուլեբան։

Հավելենք, որ փետրվարի վերջին Կիևի աջակցության համաժողովում Մակրոնը չէր բացառել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։