Նազարբաևի եղբորորդին 8 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ իշխանության չարաշահման համար

Լուրեր

25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի դատարանը Ազգային անվտանգության կոմիտեի նախկին փոխնախագահ Սամաթ Աբիշին դատապարտել է ութ տարի ժամկետով պայմանական ազատազրկման, «Կազինֆորմ»-ին հայտնել է սեփական աղբյուրը։

Դատավարությունն անցել է փակ դռների հետևում։

Սամատ Աբիշը դատապարտվել է 2022 թվականի հունվարյան անկարգությունների ժամանակ իշխանության չարաշահման համար։ Աբիշը երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին է։ 2013-2015 թվականներին նա աշխատել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, որից հետո եղել է նախագահի առաջին տեղակալը։

2022 թվականի սկզբին Ղազախստանում դավաճանության կասկածանքով կալանավորվել էր Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Քարիմ Մասիմովը, հետաքննություն է անցկացվել իշխանության բռնազավթմանն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Ձերբակալվել են նաև Ազգային անվտանգության կոմիտեի նախկին փոխնախագահներ Անուար Սադիկուլովը և Դաուլետ Էրգոժինը։ Սամատ Աբիշն ազատվել է նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

2022 թվականի սկզբին Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցան հեղուկ գազի գների բարձրացման դեմ։ Դրանք վերաճեցին զինված անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ Ղազախստանի թշնամիները ցանկանում են զավթել իշխանությունը, ուստի նրանք կազմակերպել են «մանրամասն գործողություն», որին մասնակցել են նաև ռազմական և հատուկ գերատեսչությունների ղեկավարները։