Սիրիայում ցուցարարներն արգելափակել են Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարի ավտոշարասյունը

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընին և նրա պատվիրակությանը տեղափոխող ավտոշարասյունն արգելափակվել է Սիրիայի հյուսիսում Ազեզ քաղաքի մոտ ցուցարարների կողմից, հայտնում են թուրքական աղբյուրները։

Միջադեպի վերաբերյալ ավելի ուշ մանրամասնել են թուրք լրագրողներ Հեդիյե Լևենթն ու Ֆեհիմ Թաշթեքինը՝ բացահայտելով ներքին լարվածությունը Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ընդդիմադիր ուժերի ներսում, ինչպես նաև խաղաղ բնակիչների միջև:

«Խնդիրը հետևյալն է՝ Իբրահիմ Քալընը Սիրիայի հյուսիսում էր, նրա շարասյունն արգելափակվել է։ Նրանք, որոնք կանգնեցրել են շարասյունը, կարծում էին, որ շարասյան մեջ սիրիական ընդդիմության անուններ կան, չգիտեին, որ Քալընն է այնտեղ։ Թուրքական հատուկ ջոկատայիններն են միջամտելլ»,- գրել է Լևենթը X-ում։

Լրագրող Ֆեհիմ Թաշթեքինն էլ նշել է, որ ավտոշարասյունը, որը փորձում էր Թուրքիա վերադառնալ մոտակա Բաբ ալ-Սալամ սահմանային անցակետով, ստիպված է եղել փոխել երթուղին դեպի ալ-Բաբ՝ հանդիպելով բողոքի ցույցերի։

Միջադեպից հետո Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ազգային բանակի ուժերը թուրքական հատուկ ջոկատայինների հետ միասին տեղակայվել են տարածքում։ Հաղորդվում է, որ ավտոշարասյան մեջ գտնվող թուրքական ուժերն օդ են կրակել՝ ցրելու ամբոխը, այն չի հեռացել՝ ստիպելով շարասյանը փոխել ուղղությունը: Շրջանցումից հետո պատվիրակությունը բարեհաջող վերադարձել է Թուրքիա։

Լրագրողը բացահայտել է, որ մարդիկ, որոնք կանգնեցրել են ավտոշարասյունը, Էլ-Շահբա խմբավորման անդամներ են եղել, որոնք չեն իմացել, որ թուրք պաշտոնյաներ են շարասյան մեջ։ Ըստ նրա՝ ցուցարարները «հետ են շրջվել», երբ հասկացել են իրենց սխալը՝ պնդելով, որ ցանկանում են բողոքել տարածաշրջանը կառավարող ժամանակավոր կառավարության դեմ, այլ ոչ թե թուրքական պատվիրակության։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ ավտոշարասյան մեջ եղել են ոչ միայն Քալընը, այլև սիրիական ընդդիմության բարձրաստիճան ներկայացուցիչներ և Կատարի բարձրաստիճան պատվիրակության անդամներ։

Էմմա Չոբանյան