ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են հակառուսական պատժամիջոցների նոր սխեմայի շուրջ

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվել են՝ կապված վերջին բարձր մակարդակի այցերի հետ, կարելի է ասել, որ Վաշինգտոնում Անկարայի հետ կապված ընդհանուր մթնոլորտը դրական է, գրում է թուրքական Hurriyet-ը։

Հաղորդվում է, որ վերջին շրջանում քննարկված և համաձայնեցված թեմաներից մեկը չափազանց կարևոր է Թուրքիայի համար․ խոսքը ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցները շրջանցելու համար թուրքական ընկերությունների նկատմամբ սահմանափակումների մասին է։

«Այն ընկերությունները, որոնք ունեին կամ ենթադրվում է, որ առևտրային գործունեություն են ծավալում Ռուսաստանի հետ, անմիջապես պատժամիջոցների էին ենթարկվում ԱՄՆ-ի կողմից՝ առանց Թուրքիային հարցնելու կամ հետաքննություն պահանջելու։ Սա տնտեսության մեջ տարբեր խնդիրներ է առաջացրել։ Երկու երկրները պայմանավորվել են նոր համակարգի շուրջ։ «Պատժամիջոցների համապատասխանության սխեմա» կոչվող համակարգի համաձայն՝ ԱՄՆ-ը նախ կտեղեկացնի Թուրքիային պոտենցիալ ընկերությունների մասին և տեղեկություն կխնդրի այդ թեմայով։ Եթե ​​Թուրքիան հետաքննի և արդյունքների մասին զեկուցի, անհրաժեշտության դեպքում, քայլեր կձեռնարկվեն»,- գրում է լրատվամիջոցը։

Նշենք, որ Թուրքիան չի միացել ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին ու շարունակում է տնտեսական ակտիվ հարաբերությունները Մոսկվայի հետ։ Պարբերաբար ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում են ներառվում թուրքական տարբեր ընկերություններ, որոնք ՌԴ-ին օգնում են շրջանցել սահմանափակումները։