Բելգորոդի շրջանի 7 բնակավայրերի մուտքերի մոտ անցակետեր են տեղակայվել

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Բելգորոդի շրջանի օպերատիվ շտաբը որոշել է, որ մարտի 20-ից սահմանափակվելու է մուտքը Գրայվորոնսկի քաղաքային շրջանի յոթ բնակավայրեր։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է Meduza-ն։

Նա նշել է, որ անցակետեր են հայտնվելու ինչպես Գրայվորոն քաղաքի, այնպես էլ Կոզինկա, Գորա-Պոդոլ, Գլոտովո, Նովոստրոևկա-1, Նովոստրոևկա-2 և Բեզիմենո գյուղերի մուտքերի մոտ։ Հսկիչ կետերում աշխատելու են ներքին գործերի նախարարության, ազգային գվարդիայի, սահմանապահ ծառայության, պաշտպանության նախարարության և տեղի վարչակազմի աշխատակիցները։

«Կորոշվի բնակելի տներ նրանց այցելելու կարգը։ Օրինակ՝ պետք է կերակրել կովերին, որոնք բավականին շատ ֆերմաներում կան, նրանց նաև պետք է խնամել։ Եվ մենք անվտանգ անցում կապահովենք այն ժամանակ, երբ հրետակոծություն չլինի, դեպի տուն և հակառակ ուղղությամբ»,- ասել է Գլադկովը։

Ըստ պաշտոնյայի՝ իշխանությունները կշարունակեն համոզել տեղի բնակիչներին՝ հեռանալ տներից։

Բելգորոդի շրջանի օպերատիվ շտաբը նաև որոշել է, որ մարտի 21-ից կսկսի պարենային փաթեթներ տրամադրել Գրայվորոնսկի շրջանի 16 բնակավայրերի բնակիչներին։ Բացի այդ, մարտի համար 13 բնակավայրերի բնակիչները կազատվեն բնակարանային և կոմունալ ծառայությունների վճարումից։

Նախօրեին էլ տեղի իշխանությունները հայտնել էին, որ ուկրաինական հարձակումների պատճառով 9,000 երեխայի են տարհանելու։