Մենք պետք է աշխատենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ․ Փալոն
Քաղաքականություն
20.03.2024 | 11:31Մենք պետք է աշխատենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության մեծացման ուղղությամբ։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հայաստան։
«Ուրախ եմ Յենս Ստոլտենբերգին տեսնել Երևանում՝ վերահաստատելով Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերությունը և Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այս հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության մեծացման և Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսականը։
Pleased to see @jensstoltenberg in Yerevan reaffirming @NATO's partnership with Armenia & its recognition of Armenia's territorial integrity. We must keep working to strengthen this relationship, increase cooperation between Armenia & the West, & bring stability to the Caucasus. https://t.co/uM23RED5TF
— Rep. Frank Pallone (@FrankPallone) March 19, 2024