Թրամփը հայտարարել է,որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս չի բերի, «քանի դեռ եվրոպացիները վճարում են»

Լուրեր

07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Բոլորը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը դուրս չի գա ՆԱՏՕ-ից, քանի դեռ դաշինքի եվրոպացի անդամներն «ազնվորեն» վճարում են իրենց տուրքերը։ Թրամփի այս խոսքերը հնչել են բրիտանական GB News հեռուստաալիքի եթերում՝ ի պատասխան հաղորդավար, Brexit կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջի հարցի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Միացյալ Նահանգները պետք է վճարի իր արդար մասնաբաժինը և չպետք է վճարի ուրիշների համար»,- ընդգծել է Թրամփը։

Նա կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն «ավելի կարևոր» է եվրոպական երկրների, քան ԱՄՆ-ի համար։

«Մեր և որոշ խնդիրների միջև ընկած է օվկիանոս, մեծ, գեղեցիկ օվկիանոս»,- նշել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր առանց պաշտպանության թողնել ՆԱՏՕ-ի «դեֆոլտները»։

Փետրվարի 10-ին Հարավային Կարոլինայում անցկացված հանրահավաքում Դոնալդ Թրամփը պատմել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի ղեկավարի հետ իր ենթադրյալ զրույցի մասին։

«Մեծ երկրի նախագահներից մեկը ոտքի կանգնեց և ասաց՝ «Պարո՛ն, եթե մենք չվճարենք և հարձակման ենթարկվենք Ռուսաստանի կողմից, դուք մեզ կպաշտպանե՞ք»»,- պատմել է Թրամփը։

Ի պատասխան՝ նա, իր խոսքով, ընդգծել է, որ այդ երկրին պաշտպանություն չի տրամադրի, հակառակը, կխրախուսի Ռուսաստանին՝ «անել այն, ինչ ուզում է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ հայտարարությունից հետո վստահեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «պատրաստ է և ի վիճակի է պաշտպանել բոլոր դաշնակիցներին»՝ ի դեմս ռազմական սպառնալիքի։

Նախագահական ընտրություններում Թրամփի պոտենցիալ մրցակից՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը իր հակառակորդի խոսքերը վտանգավոր է անվանել։ Իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել եվրոպական երկրներին՝ մեծացնել սեփական պաշտպանական ներուժը, քանի որ «ամերիկյան հովանոցը միշտ չէ, որ կարող է բաց լինել»։