«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը կալանավորից գումար է հափշտակել

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ն հաղորդում է ներկայացրել, որ նույն հիմնարկի մեկ այլ կալանավոր Ա. Մ.-ն խաբեությամբ իրենից խոշոր չափերով գումար է հափշտակել:

Ըստ հաղորդման` որոշ պաշտոնատար անձանց միջոցով պատժից պայմանականորեն ազատվելու համար Ա. Մ.-ին անհրաժեշտ է եղել 5000 ԱՄՆ դոլար, որից պակասող 2.200 ԱՄՆ դոլարը վերջինս պարտքով խնդրել է իր խցակից Կ. Ս.-ից` խոստանալով հետագայում իրեն ծանոթ անձանց միջոցով պատժից ազատել նաև նրան: Հավատալով Ա. Մ.-ի խոստմանը` կալանավոր Կ. Ս.-ն նշված գումարն իր կնոջ միջոցով փոխանցել է Ա. Մ.-ի հորը: Սակայն ազատվելով կալանքից` Ա. Մ.-ն չի կատարել իր խոստումը և, վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է հիշյալ 2.200 ԱՄՆ դոլար գումարը:

Այսպիսով, խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: