Երևանում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները․ IQAir

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

2023 թվականին աշխարհում միայն տասը երկրում և տարածքում է օդն աղտոտող PM2.5 մասնիկների քանակությունը համապատասխանում համաշխարհային առողջապահական չափանիշներին: Նման տվյալներ են բերված շվեյցարական IQAir հետազոտական կազմակերպության օդի որակի մասին տարեկան զեկույցում։

Գնահատվել է օդի աղտոտվածության մակարդակը 134 երկրներում և 7812 քաղաքներում։

Զեկույցում նշվում է, որ Երևանում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է թույլատրելի նորման ու PM2.5 մասնիկների թիվը կազմում է 26,4: Տարածաշրջանում Երևանն օդի աղտոտվածության մակարդակով առաջին հորիզոնականում է։ Անկարայի օդի աղտոտվածության ցուցանիշը 19,8 է, Բաքվինը՝ 18,8, Թբիլիսիինը՝ 15.5 է։

IQAir-ը նշում է, որ օդի աղտոտվածությունը պատասխանատու է աշխարհում յուրաքանչյուր ինը մահվան դեպքի համար և հանդիսանում է մարդու առողջության համար ամենակարևոր բնապահպանական սպառնալիքը: Հիվանդությունների շարքում, որոնք հրահրվում են PM2.5-ի բարձր մակարդակով (մթնոլորտային աղտոտիչներ՝ մասնիկների տրամագծով մինչև 2,5 մկմ), ասթման է, քաղցկեղը, ինսուլտը և թոքերի հիվանդությունները։

IQAir-ի գնահատմամբ՝ 2023 թվականին ամենամաքուր օդը եղել է Ֆրանսիական Պոլինեզիայում։ Օդի մաքրությունը չափանիշներին համապատասխանում է նաև Մավրիկիոսում, Իսլանդիայում, Գրենադայում, Բերմուդայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Պուերտո Ռիկոյում, Էստոնիայում և Ֆինլանդիայում:

Ամենակեղտոտ օդն ունեցող երկիրը, ըստ IQAir-ի, Բանգլադեշն է, որտեղ PM2.5-ի մակարդակն ավելի քան տասն անգամ բարձր է անվտանգ մակարդակից։