Գերմանիայի «Ռամշտեյն» բազայում սկսվել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով 20-րդ հանդիպումը

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Գերմանիայի «Ռամշտեյն» բազայում սկսվել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով 20-րդ հանդիպումը։ Այս նիստին Կիևի համար առաջնահերթությունը ՀՕՊ համակարգերի ու հրթիռների մատակարարումն է Կիևին, հայտնում է Ուկրաինայի ՊՆ-ն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հրետանային արկերը, հատկապես՝ 155 մմ տրամաչափի, ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերը, զրահատեխնիկան շարունակում են մնալ քննարկման մշտական թեմաներ»,- հավելել է Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը։

Բացի այդ, ըստ Reuters-ի՝ այս հանդիպումը նույնպես կարևոր է, քանի որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կփորձի համոզել եվրոպացի դաշնակիցներին, որ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է մնում Ուկրաինային աջակցելուն, չնայած որ փաստացիորեն ավարտվել են Ուկրաինային օգնության համար Վաշինգտոնի միջոցները։

«Ուկրաինական զորքերը բախվում են ծանր պայմանների և ծանր մարտերի, իսկ ուկրաինացի խաղաղ բնակիչները դիմանում են ռուսական հրթիռների և իրանական անօդաչու թռչող սարքերի մշտական տարափին: Բայց Ուկրաինան չի նահանջի, ԱՄՆ-ը՝ նույնպես: Այսպիսով, մեր այսօրվա ուղերձը պարզ է՝ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Ուկրաինան տապալվի։ Այս կոալիցիան թույլ չի տա, որ Ուկրաինան տապալվի, ազատ աշխարհը ևս թույլ չի տա Ուկրաինային տապալվել»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։