Կրեմլը հետևում է ՆԱՏՕ-ի ակտիվությանը Հարավային Կովկասում․ Պեսկովը՝ Երևան, Թբիլիսի և Բաքու Ստոլտենբերգի այցերի մասին

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Կրեմլը հայտարարել է, որ ուշադրությամբ  հետևում է ՆԱՏՕ-ի ակտիվության աճին Հարավային Կովկասում, սակայն մտադիր է զարգացնել երկկողմ հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի շրջագայությունը Հարավային Կովկասի երկրներով։

«Իհարկե, մենք ուշադրությամբ հետևում ենք, սակայն մտադիր ենք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրն ունի տարածաշրջանի երկրների հետ։ ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, դժվար թե կայունություն և կանխատեսելիություն ավելացնեն Կովկասում իրավիճակին»,- ասել է Պեսկովը։

Նա, միաժամանակ, նշել է, որ «այդ շփումները Հարավային Կովկասի երկրների ինքնիշխան իրավունքն են»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվությունը վտանգ է ստեղծում Ռուսաստանի հարավային սահմանների համար, Պեսկովն ասել է․ «Մենք լավ գիտենք ՆԱՏՕ-ի ընդհանուր ցանկության մասին՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, ինչպես ասում են՝ տեսանելի է անզեն աչքով»:

Հավելենք, որ Ստոլտենբերգը մարտի 17-18-ն այցով Ադրբեջանում էր, նախօրեին՝ Վրաստանում, իսկ այսօր արդեն  Հայաստանում է։