Էրդողանը վերահաստատել է՝ Իրաքում և Սիրիայում նոր ռազմական գործողություններ են իրականացնելու

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի զինված ուժերի 4-րդ կորպուսի հրամանատարության հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Թուրքիան նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում Իրաքում և Սիրիայում։

«Այս ամռանից մենք լիովին կապահովենք մեր իրաքյան սահմանի անվտանգությունը և անպայման ավարտին կհասցնենք մեր կիսատ գործերը Սիրիայում»,- ասել է նա։

Ըստ Էրդողանի՝ թույլ չեն տա, որ «հարավային սահմաններից դուրս ստեղծվի ահաբեկչական կազմակերպություն՝ անկախ նրանից, թե դա ում նախագիծն է»։

«Մեր նպատակն է մեր սերունդներին թողնել մի Թուրքիա, որը լիովին զերծ է ահաբեկչության մութ ստվերից, որի ճանապարհն ու բախտը լուսավոր են»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Էրդողանը մարտի 4-ին կառավարության նիստից հետո արված հայտարարությունում ուշադրություն էր հրավիրել Սիրիայում և Իրաքում իրականացվելիք գործողություններին։

«Հուսանք, որ այս ամառ կլուծենք մեր իրաքյան սահմանների հետ կապված խնդիրը: Սիրիական մեր սահմանների երկայնքով 30-40 կիլոմետր խորությամբ անվտանգության միջանցք ստեղծելու մեր կամքը մնում է անձեռնմխելի: Նախապատրաստություններ ունենք, որոնք նոր մղձավանջներ կպատճառեն նրանց, որոնք կարծում են՝ Թուրքիային ծնկի կբերեն ահաբեկիչների հետ նրա հարավային սահմանների երկայնքով»,- ասել էր նա։

Թուրքական լրատվամիջոցներն էլ տեղեկություններ էին հաղորդել, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են համապարփակ գործողության Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (YPG) դեմ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում՝ մարտի 31-ին Թուրքիայում նախանշված ՏԻՄ ընտրություններից հետո։ Դրանից հետո սպասվում է նաև Էրդողանի այցը Բաղդադ ու Էրբիլ։

Նախորդ շաբաթ էլ այցով Իրաքում էր թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերն ու հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։

Էմմա Չոբանյան