ԵՄ ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները Նավալնիի մահվան կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, կապված են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Reuters-ը։

Բորելի խոսքով՝ պատժամիջոցներ կկիրառվեն «մոտ 30 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Նավալնիի սպանության համար»։

Նա չի նշել նրանց անունները, ում նկատմամբ սահմանվելու են պատժամիջոցները։

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղում գտնվող «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա մահվան եզրակացության մեջ նշվում է, որ պատճառները բնական են։ «Հակակոռուպցիոն հիմնադրամը» ստեղծողի կողմնակիցները կարծում են, որ նրան սպանել են։ Բանտարկության ընթացքում Նավալնիին 27 անգամ պատժախուց են ուղարկել։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը մորն են հանձնել միայն փետրվարի 24-ին։ Մինչ այդ, մայրը բողոքել էր Քննչական կոմիտեի վերջնագրից, որը պահանջում էր համաձայնել Նավալնիին առանց հրապարակային հրաժեշտի, գաղտնի հուղարկավորություն իրականացնել։ Լյուդմիլա Նավալնայան հրաժարվել է կատարել այս պահանջը։ Նավալնիի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 1-ին Մոսկվայում՝ Բորիսովյան գերեզմանատանը։ Չնայած կալանավորման սպառնալիքներին՝ հազարավոր մարդիկ են մասնակցել քաղաքական գործչի վերջին հրաժեշտի արարողությանը։