ԱՄՆ կշարունակի աշխատել՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Պուտինը ՌԴ նախագահն է․ Սպիտակ տուն

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցում խոսել է ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի մասին։

Պատասխանելով հարցին՝ կա՞ արձագանք Պուտինի հաղթանակին, որը նախագահ է լինելու մինչև 2030 թվականը, Սալիվանն ասել է, որ  նախ՝ ընտրությունների ելքում անկանխատեսելի ոչինչ չկար, քանի որ Պուտինը փակել է քաղաքական տարածքը և իր քաղաքական հակառակորդներին։

«Նրա քաղաքական հակառակորդներից ոմանք ողբերգական կերպով մահացան։ Այնպես որ, այս ընտրություններում ազատ կամ արդար ոչինչ չկար, և դրանց ելքը կանխորոշված ​​էր։ Երկրորդ՝ իրականությունն այն է, որ Պուտինը Ռուսաստանի նախագահն է։ Մենք ստիպված ենք եղել այդ իրականության հետ առնչվել Ուկրաինայի պատերազմի ամբողջ ընթացքում, Ռուսաստանի մյուս ագրեսիայի ընթացքում, ԱՄՆ ազգային շահերին հակասող այլ քայլերի ընթացքում, որոնք մենք տեսել ենք այս նախագահից և նրա ղեկավարությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ մենք շարունակելու ենք գործ ունենալ այդ իրականության հետ»,- ասել է Սալիվանը։

Նա ընդգծել է՝ այդ իրողությունը չի հերքում այն ​​փաստը, որ այս ընտրությունները չեն համապատասխանել ազատության կամ արդարության որևէ չափանիշի։

Հավելենք, որ  ըստ ՌԴ ԿԸՀ տվյալների՝ Պուտինն ընտրություններում ստացել է ձայների 87,28 տոկոսը։