Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ են պատրաստում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի համաձայնեցման շուրջ։ Այս մասին ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի  համաձայնեցման շուրջ։ Այս փաստաթուղթը հիմնված է լինելու փոխգործակցության խնդիրների վրա, և այստեղ հիմնական նպատակը համատեղ աշխատանքն է՝ Ադրբեջանի Զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին հարմարացնելու ուղղությամբ, որպեսզի դրանք գործառնականորեն լիովին համատեղելի լինեն ՆԱՏՕ-ի ուժերի հետ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն են տալիս ռազմական կրթության հարցերին, ինչը կնպաստի կողմերի միջև փոխգործակցության զարգացմանը։

«Միևնույն ժամանակ, մենք դիտարկում ենք այլ ոլորտներ, որտեղ կարող ենք զարգացնել մեր համագործակցությունն ապագայում: Այս ամենը կմերձեցնի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի ուժերը, և ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի երկու կողմերին»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, շահագրգռված է ապագայում էլ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության զարգացմամբ։

«Մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ Կովկասում, ուստի այս տարածաշրջանը շատ կարևոր է մեզ համար։ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը շահագրգռված են Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Իհարկե, Վրաստանն այս հարցում այլ դիրքում է, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ դա տեղի կունենա»,- նշել է Ստոլտեբերգը։

Հավելենք, որ Յենս Ստոլտենբերգը Բաքվում բանակցություններ է անցկացրել նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳՆ և ՊՆ  ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Զաքիր Հասանովի հետ։

Վրաստան կատարած այցից հետո այսօր նա ժամանել է Հայաստան։