Ռումինիայում սկսվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ բազայի կառուցումը. այն կկարողանա տեղավորել մինչև 10 հազար զինվորականի
Քաղաքականություն
18.03.2024 | 20:41Ռումինիայում սկսվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ բազայի կառուցումը, որը կկարողանա տեղավորել դաշինքի մինչև տասը հազար զինծառայողի, գրում է Current Time-ը։
Օբյեկտը կառուցվում է Կոնստանտա կոմսությունում գործող 57-րդ Միխայիլ Կոգելնիչեանու ավիաբազայի հիման վրա՝ գրեթե երեք հազար հեկտար տարածքում, նշում են լրատվամիջոցները։
2,5 միլիարդ եվրո արժողությամբ բազայի նախագիծը ներառում է թռիչքուղիներ, զինված հարթակներ, ռազմական ինքնաթիռների համար նախատեսված օդանավաշենք, ինչպես նաև դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ և հիվանդանոց:
Ավելի վաղ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը երկրի խորհրդարանին ուղղված նամակում ասել էր, որ կանաչ լույս է վառում 2024 թվականին իր երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի արագ տեղակայմանը՝ ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ սպառնալիքների դեպքում։