Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է․ Ստոլտենբերգն ու Կոբախիձեն բանակցություններ են անցկացրել

Լուրեր

20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Թբիլիսի ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Վրաստանի «Առաջին ալիքի» հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը, ՆԱՏՕ-Թբիլիսի հարաբերությունների օրակարգին և հետագա համագործակցության հեռանկարներին։

Նշվել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ։

Ուշադրություն է դարձվել Սև ծովի անվտանգության խնդիրներին և ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում Սևծովյան տարածաշրջանի կայունության կարևորությանը։

Հանդիպմանը հետևել է մամուլի համար համատեղ հայտարարությունը։

«Սա ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է մեզ համար Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, մենք ողջունում ենք նաև այն փաստը, որ դուք Բրյուսելում էիք մի քանի շաբաթ առաջ։ Հիմա ես այստեղ եմ, այս ամենը վկայում է այն մասին, որ մեր միջև կա ակտիվ քաղաքական երկխոսություն գործընկերության շրջանակում։ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների՝ որպես անկախ պետությունների ճանաչումը։ Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի կողմից կազմակերպված ընտրությունների անցկացումը լիովին անօրինական է, և ՌԴ նախագահական ընտրություններն ակնհայտորեն ո՛չ ազատ են եղել, ո՛չ թափանցիկ»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավարն այցով Ադրբեջանում էր, իսկ վաղը կժամանի Հայաստան։