ԵՄ-ն հայտարարություն է տարածել Ռուսաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Եվրամիությունն ափսոսանք է հայտնել ՌԴ նախագահական ընտրություններում ԵԱՀԿ դիտորդների բացակայության կապակցությամբ և քննադատել քվեարկությունը, որն «անցկացվել է խիստ սահմանափակումների պայմաններում»։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ընտրությունները տեղի են ունեցել գնալով նեղացող քաղաքական տարածքում, ինչը հանգեցրել է քաղաքացիական և քաղաքական իրավունքների ոտնահարման տագնապալի աճի, թույլ չի տրվել շատ թեկնածուների մասնակցել ընտրություններին, ներառյալ՝ բոլոր նրանց, ովքեր դեմ էին Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմին, ռուս ընտրողներին զրկել են իրական ընտրության իրավունքից և խստորեն սահմանափակել են նրանց հասանելիությունը հավաստի տեղեկատվությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Բորելը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանում բռնաճնշումների համակարգված աճի, մասնավորապես, գաղութում ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան ուղղությամբ։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Եվրամիությունը չի ճանաչում քվեարկության անցկացումը բռնակցված ուկրաինական շրջաններում։

«Այս տարածքներում, այսպես կոչված, «ընտրությունները» Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի ևս մեկ ակնհայտ խախտում են, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,- ընդգծել է Բորելը։

Meduza-ն նկատում է, որ ԵՄ տարածած հայտարարությունից չի բխում, որ այն չի ճանաչում Ռուսաստանում ընտրությունների արդյունքները։