Ալիևը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն անվանափոխել է «Հաղթանակի» հրապարակի և կրկին սպառնալիքներ հնչեցրել

Լուրեր

23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեակտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
23.02.2026 | 19:00
ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:09
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները
23.02.2026 | 18:00
Պապիկյանը Իրան է մեկնել // «Turkish Airlines»-ը ՀՀ-ից թռիչքներ կիրականացնի․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 17:53
Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայաթափված Ստեփանակերտից շնորհավորել է ադրբեջանցիների Նովրուզը, միաժամանակ, հերթական հայատյաց հայտարարությունները հնչեցնելով։ Ալիևը հայտարարել է, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն անվանափոխել է «Հաղթանակի» հրապարակի։

«Երկար տարիներ այս հրապարակն ու այս շենքը անջատողականների որջն էին։ Հենց այս հրապարակում ստոր ծրագրեր մշակվեցին մեր ժողովրդի դեմ։ Հենց այս շենքում հրամաններ են տրվել իրականացնել «Խոջալուի ցեղասպանությունը»։ Եվ այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում։ Ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ այս հրապարակն անվանել եմ «Հաղթանակի» հրապարակ»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները դաս չեն դարձել Հայաստանի համար»։

«Եթե ​​դաս լինեին, հակաահաբեկչական գործողություն իրականացնելու կարիք չէր լինի»,- ասել է Ալիևը՝ նկատի ունենալով Արցախի դեմ ռազմական ագրեսիան և էթնիկ զտումը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե բոլորը պետք է հաշվի նստեն իրենց հետ։

«Մենք բոլորս հպարտ ենք, որ ինքներս վերականգնեցինք արդարությունը, ցույց տվեցինք մեր ուժը։ Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ, այլապես կզղջան»,- ասել է Ալիևը՝ չնշելով, թե ում նկատի ունի։