Հնդկաստանը հայտարարել է մոլորակի ամենամեծ ընտրությունների օրը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հնդկաստանը հայտարարել է մոլորակի ամենամեծ ընտրությունների օրը, որին կարող է մասնակցել գրեթե 1 միլիարդ մարդ։ Երկրի խորհրդարանի անդամների քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 19-ից հունիսի 1-ը՝ ավելի քան 1 միլիոն ընտրատեղամասերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին, բայց արդեն պարզ է, որ հինդու ազգայնական «Բհարաթիա Ջանատա» կուսակցությունը (BJP) հաղթանակ կտանի, իսկ 73-ամյա վարչապետ Նարենդրա Մոդին երրորդ ժամկետով կղեկավարի երկիրը։

Մոդիից առաջ միայն մեկ մարդ է կարողացել այդքան երկար մնալ աշխարհի ամենամեծ ժողովրդավարության ղեկին՝ առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն, անկախ Հնդկաստանի հիմնադիր հայր Մահաթմա Գանդիի դաշնակիցը:

Մոդիի կուսակցությանը հակադրվում է ընդդիմադիր ուժերի խայտաբղետ դաշինքը, որը բզկտված է ներքին վեճերով: Մոդին ակնկալում է ոչ միայն պահպանել Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի 543 մանդատներից 303-ի աննախադեպ մեծամասնությունը, այլև ավելացնել այն մինչև 370 պատգամավորի։

Որոշ նահանգներում ընտրությունները կանցկացվեն մի քանի փուլով։

«Մենք ժողովրդավարություն ենք բերելու երկրի բոլոր անկյուններում։ Մենք խոստանում ենք ընտրություններն անցկացնել այնպես, որ մնանք ժողովրդավարության փարոս ամբողջ աշխարհում»,- շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռաջիև Կումարը։

Դեռ նախքան ընտրությունների ամսաթիվը հրապարակելը՝ Մոդին սկսել է քարոզարշավը: Վերջին ամիսներին նա ակտիվորեն շրջում է երկրով մեկ, բացում սոցիալական և արդյունաբերական օբյեկտներ, շփվում և աղոթում ժողովրդի հետ։

Մոդին իրեն է վերագրում Հնդկաստանի տնտեսական հաջողությունը, որը բնակչության աճի, հմուտ աշխատուժի և ներդրումների միջոցով մարտահրավեր է նետել հարևան Չինաստանին՝ որպես աշխարհի առաջատար արագ զարգացող տնտեսություն և դարձել այլընտրանք կոմունիստական ​​Չինաստանից փախած արևմտյան կապիտալի համար:

Մոդիի քննադատները նրան մեղադրում են ավտորիտարիզմի, ազգայնականության և կրոնական ատելություն սերմանելու մեջ։