Ալիևը այցելել է հայաթափված Ստեփանակերտ
Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին այցելել է հայաթափված Ստեփանակերտ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Արցախի մայրաքաղաքում նա վառել է Նովրուզի կրակը և շնորհավորել ադրբեջանցիներին տոնի կապակցությամբ։
Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ քանդել էին Ստեփանակերտում Արցախի ԱԺ շենքը, ջանում են քաղաքից, ինչպես նաև ամբողջ Արցախից վերացնել հայկական հետքը։