Արտասահմանում քվեարկել է շուրջ 373,000 ռուսաստանցի․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Ռուսաստանի նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել մարտի 15-ից 17-ը, արտասահմանում քվեարկել է 372,779 մարդ։ Նախնական այս տվյալները հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ այս թվերն «աննախադեպ են», գրել է DW-ի ռուսական ծառայությունը։

Զախարովայի խոսքով՝ ընտրական ոգևորությունը «խթանվել է նաև նրանով, որ «ոչ բարեկամական» երկրներում փակվել են Ռուսաստանի մի շարք գլխավոր հյուպատոսություններ։ Որպես օրինակ՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը բերել է Գերմանիան, որտեղ «մարդիկ կանգնած էին բառացիորեն մինչև գիշեր»:

Բեռլինում DW-ի թղթակիցը հայտնել է, որ Գերմանիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ընտրատեղամասի պաշտոնական փակումից հետո, իսկապես փողոցում դեռևս մի քանի հարյուր քաղաքացիներ են եղել, ովքեր չեն հասցրել քվեարկել։ Նրանցից շատերը, սակայն, եկել էին այնտեղ՝ աջակցելու «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիային։

Այն բանից հետո, երբ ժամը 20։00-ից ՌԴ դեսպանատան մուտքը փակվել է, մարդիկ սկսել են վանկարկել՝ «Ամո՛թ», «Ռուսաստանն առանց Պուտինի» և «Ո՞ւր է իմ ձայնը»։

Բոննում, որտեղ գտնվում է Ռուսաստանի հյուպատոսությունը, քվեարկության ավարտից առաջ այլևս հերթ չի գոյացել։ Տեղական ժամանակով ժամը 19։40-ին հյուպատոսության դիմաց չեն երևացել քվեարկել ցանկացողներ, որոնք չեն հասցրել դա անել։