Պուտինը հաստատել է՝ համաձայնել է փոխանակել Նավալնիին

Լուրեր

15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրությունների արդյունքների հրապարակմանը հաջորդած մամուլի ասուլիսում մեկնաբանել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը Յամալի գաղութում։ Նա ընդդիմադրի մահն անվանել «տխուր իրադարձություն», գրում է Current Time-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում եղել են նաև այլ դեպքեր, երբ «ազատազրկման վայրերում մարդիկ են մահացել»։

«Ի դեպ, պարոն Նավալնիի մահից մի քանի օր առաջ որոշ գործընկերներ, ո՛չ վարչակազմի անդամներ, որոշ մարդիկ ինձ ասացին, որ միտք կա փոխանակել պարոն Նավալնիին արևմտյան երկրներում բանտերում գտնվող մարդկանց հետ։ Կարող եք հավատալ ինձ, կարող եք՝ ոչ, բայց ինձ հետ խոսողը դեռ չէր ավարտել նախադասությունը, ես ասացի՝ համաձայն եմ։ Բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ ունեցավ։ Ես միայն մի պայմանով համաձայնեցի․ մենք նրան կփոխանակենք, որպեսզի այլևս հետ չվերադառնա, թող այնտեղ նստի։ Ահա և վերջ։ Սակայն պատահեց դա, և ոչինչ դրա հետ չենք կարող անել»,- պնդել է Պուտինը:

Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը Նավալնիի մասին Պուտինի հայտարարությունից հետո Telegram-ում գրել է. «Հաստատել է փոխանակումը և անմիջապես հրամայել նրան սպանել»։

Ավելի վաղ մի քանի արևմտյան լրատվամիջոցներ, հղում անելով անանուն աղբյուրների, գրել էին, որ ռուսական իշխանությունները բանակցություններ են վարել Նավալնիի փոխանակման հարցով։