Պուտինը 87,31% ձայն է հավաքել նախագահական ընտրություններում․ Արևմուտքը չի ընդունում արդյունքները

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ՌԴ նախագահական ընտրությունների արձանագրությունների 99,7%-ի մշակման արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինն առաջատար է՝ հավաքելով ձայների 87,31%-ը։  Նիկոլայ Խարիտոնովը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն) հավաքել է 4,3%, Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ») ՝ 3,83 %, Լեոնիդ Սլուցկին (ԼԴՊՌ)՝ 3,21% ձայն։

Պուտինն ամենաշատ ձայները հավաքել է Չեչնիայի Հանրապետությունում․ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկի արդյունքներով՝ նա ստացել է 98,99% ձայն: Բռնակցված Ղրիմում Պուտինն ունի 93,60%, Մոսկվայում՝ 85,13% ձայն, գրում է Current Time-ը։

Նախագահական ընտրություններում Պուտինին «տրված ձայների թիվը» գերազանցել է 58 միլիոնը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1991 թվականից ի վեր։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանում նախագահական ընտրություններն ազատ ու արդար չեն եղել։ Նրա խոսքով՝ «Ուկրաինայի տարածքում ընտրությունների անօրինական անցկացումը, ընտրության և ԵԱՀԿ-ի կողմից անկախ մոնիթորինգի բացակայությունն այն չէ, ինչ  լինում է ազատ և արդար ընտրությունների ժամանակ»։

ԱՄՆ-ը նույնպես Ռուսաստանի ընտրություններն ազատ և արդար չի համարում։ Գերմանիայի ԱԳՆ-ն քվեարկությունն անվանել է«կեղծ ընտրություններ, որոնց արդյունքը ոչ ոքի չի զարմացնում»։ Լեհաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանում ընտրությունները չեն կարող համարվել ազատ ու արդար։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին մեկնարկած եռօրյա նախագահական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անկախ ընդդիմադրի կամ հակապատերազմական հայացքներ ունեցող թեկնածուի չէր գրանցել։