Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լավ հնարավորություն կա

Լուրեր

11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
11.03.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.03.2026 | 21:15
Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար
11.03.2026 | 21:02
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
11.03.2026 | 20:50
Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով
11.03.2026 | 20:39
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
11.03.2026 | 20:30
ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լավ հնարավորությունների մասին։

«ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը  սահմանի դելիմիտացիայի հարցով ցույց են տալիս, որ կարգավորման լավ հնարավորություններ կան։ Ինչպես ես վերջերս ասել եմ՝ հիմա մենք մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ նախկինում»,- ասել է Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր Յենս Ստոլտենբերգի հետ  հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարությունում։

Նա ասել է, թե «հիմա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, կողմերը շատ մոտ են բեկման, որը կդառնա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն Կովկասում»։ Ալիևը հավելել է, թե այսօր գտնվում են «Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ակտիվ փուլում, հայ գործընկերների հետ խաղաղության համաձայնագրի նախագծի փոխանակման յոթ փուլ է անցկացվել»։

Բացի այդ, կրկին փորձելով արդարացնել Արցախի նկատմամբ 2020 և 2023 թվականներին իրականացրած ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումը՝ Ալիևն ասել է, թե «հակամարտությունը լուծվել է ռազմական ու քաղաքական ճանապարհով, և Բաքուն իրացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության»։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելելու է նաև Վրաստան և Հայաստան։