ԵՄ խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Քաղաքականություն
18.03.2024 | 10:45ԵՄ խորհուրդն այսօրվա նիստում քննարկելու է Հայաստանին աջակցության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կներառվեն ԵՄ աջակցությունը Հայաստանին և Երևանի ու Բաքվի միջև կարգավորումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում աջակցել Երեւանի ցանկությանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։