Բացահայտվել է 1,535 գրամ քաշով «a-PVP» անվամբ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

Լուրեր

05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականի մարտի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, մի քաղաքացու տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին, ով, պարզվել է, հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 14 փաթեթ՝ բաց շագանակագույն, կոշտ զանգվածով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ մասի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քաղաքացին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել է ցուցմունքը տեղում ստուգելու քննչական գործողություն, որի ընթացքում հիշյալ անձը մատնացույց է արել այն վայրերը, որտեղ ինքը տեղադրել է տարբեր քաշերով ընդհանուր 6 փաթեթ թմրամիջոց։

Անձնական խուզարկությամբ և քննչական գործողությամբ հայտնաբերվածի և վերցվածի բաղադրությունը, ինչպես նաև այլ հարցեր պարզելու համար նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է, որ փորձաքննության ենթարկված դարչնասպիտակավուն երանգի փոշեբյուրեղանման զանգվածը «a-PVP» կրճատ անվամբ թմրամիջոց է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վարդենիսի վերոհիշյալ բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ կետով՝ քննությամբ չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով ընդհանուր 20 փաթեթներում փաթեթավորված, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 1,535 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու համար, որոնցից 14 փաթեթները հայտնաբերվել են վերջինիս անձնական խուզարկությամբ, իսկ 6-ը՝ տարբեր թաքստոցներից։ Վերջինս ընդունել է մեղքը։

Նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, նշված անձի (անձանց կողմից) թմրամիջոցների իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: