Խորվաթիայի խորհրդարանն ինքնալուծարման որոշում է կայացրել

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորվաթիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին որոշում է կայացվել ցրել խորվաթական Սաբորը՝ երկրի միապալատ խորհրդարանը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գորդան Յանդրոկովիչը։

«143 կողմ ձայներով մենք որոշեցինք լուծարել Խորվաթիայի խորհրդարանը»,- ասել է Յանդրոկովիչը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները։

Սաբորի նոր կազմը կընտրվի ընտրությունների ժամանակ, որոնք նախատեսված էն անցկացնել ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։ Ընտրությունների օրը պետք է հաստատի Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը։

Սպասվում է, որ բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կանցկացվեն ԵՄ-ում հունիսի 6-ից 9-ը։

Խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ Քննադատներն ասում են, որ Պլենկովիչը որոշել է արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ վախենում է, որ իր ղեկավարած Խորվաթիայի դեմոկրատական միություն կուսակցությունը հետագայում կկորցնի ժողովրդականությունը: Ի սկզբանե Խորվաթիայում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային աշնանը։

Իր հերթին, մարտի 14-ին Սաբորն ընդունել է վիճահարույց օրենք, որը նախատեսում է պատիժ նրանց համար, ովքեր դատական հետաքննություններից տեղեկատվություն են փոխանցում լրագրողներին: Ընդդիմությունը կարծում է, որ այս օրենքը նպատակ ունի քողարկել Պլենկովիչի մերձավոր կոռումպացված քաղաքական գործիչներին։