Մենք պատրաստ են անել այնպես, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այդ պատերազմում․ Մակրոն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ապահովելու, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի պատերազմում՝ կոչ անելով դաշնակիցներին սահմանափակումներ չդնել օգնության վրա, գրում է France 24-ը:

«Եթե իրավիճակը վատթարանա, մենք պատրաստ կլինենք անել այնպես, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այդ պատերազմում», – ասել է Մակրոնը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ՝ զգուշացնելով, որ «յուրաքանչյուր ոք, ով հանդես է գալիս Ուկրաինային օգնության սահմանափակումներով, ընտրում է պարտությունը»։

Նա հայտարարել է, որ Եվրոպայի համար կարևոր է կարմիր գծեր չգծել, ինչը Կրեմլի համար կլինի թուլության ազդանշան և կխրախուսի նրա ներխուժումը Ուկրաինա։ France 24-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել Ուկրաինա զորքերի տեղակայումը:

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբեք հարձակողական գործողություններ չի նախաձեռնի Ռուսաստանի դեմ, և որ Փարիզը չի պատերազմում Մոսկվայի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը ագրեսիվ հարձակումներ է գործել ֆրանսիական շահերի դեմ Ֆրանսիայում և դրա սահմաններից դուրս:

Reuters-ի փոխանցմամբ էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նախազգուշացրել է արևմտյան ուժերին Ռուսաստանին թուլության որևէ նշան ցույց չտալո և կրկնել է իր այն դիրքորոշումը, որ չպետք է բացառվի արևմտյան զորքեր ուղարկելը Ուկրաինա, թեև նշել է, որ այսօրվա իրավիճակը դա չի պահանջում:«Մենք այսօր այդ իրավիճակում չենք», – ասել է նա, բայց ավելացրել, որ «բոլոր տարբերակները հնարավոր են»: Մակրոնը հրաժարվել է նկարագրել, թե որ իրավիճակում Ֆրանսիան պատրաստ կլինի զորքեր ուղարկել։ Նա նշել է, որ նման քայլի դրդման պատասխանատվությունը կրելու է Մոսկվան՝ «դա մենք չենք լինի», և ասել է, որ Ֆրանսիան չի ղեկավարի Ուկրաինայում Ռուսաստանի դեմ հարձակում», փոխանցում է պարբերականը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ էլ Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում ՌԴ հաղթանակի դեպքում Եվրոպայի հեղինակությունը «կհասնի զրոյի»։

Մակրոնի խոսքով՝ եթե Ռուսաստանը հաղթի՝ «ֆրանսիացիների կյանքը կփոխվի» և «Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի»։