Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Լուրեր

12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
Բոլորը

Ռուսաստանում մենկարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը. մարտի 15-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում բացվել են ընտրատեղամասերը։ Քվեարկությունը կտևի երեք օր, իսկ մարզերի մեկ երրորդում այն կլինի նաև էլեկտրոնային։ «Կասկած չկա, որ դրանց արդյունքներով Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ կդառնա նախագահ»,-, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երեք թեկնածուների է թույլատրվել այս ընտրություններում «մրցակցել» ներկայիս նախագահ Պուտինի հետ՝ ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, ԼԴՊՌ-ի ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Դումայի փոխխոսնակ «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը։ Այս թեկնածություներից որևէ մեկը չի դատապարտում ուկրաինական պատերազմը,  կամ հանդես չի գալիս Պուտինի ուղիղ քննադատությամբ։

Իրապես անկախ թեկնածուներին թույլ չի տվել մասնակցել ընտրություններին. գրանցման գործընթացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ինչպես Ռժևից լրագրող Եկատերինա Դունցովային, այնպես էլ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված գործիչ Բորիս Նադեժդինին։ Երկուսն էլ քննադատում էին Ուկրաինա ներխուժումը և հանդես էին գալիս պատերազմի ավարտի օգտին:

Վլադիմիր Պուտինի համար սա հինգերորդ ընտրությունն է լինելու։ Նա կարող է կրկին ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում այն պատճառով, որ 2020 թվականին Պետդումայի օգնությամբ Պուտինը վերաշարադրեց Ռուսաստանի Սահմանադրությունը՝ «վերափոխելով» սեփական նախագահական ժամկետները։