Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ևս ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը։

Հայտարարությունը՝ ստորև․

«Եվրոպական խորհրդարանի կողմից երեկ ընդունված «ԵՄ և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը (www.europarl.europa.eu/doceo/document/RC-9-2024-0163_EN.html) կարևորագույն ազդակ է Հայաստանի Հանրապետության համար տարածաշրջանային ներկայիս մարտահրավերների պայմաններում և լուրջ հնարավորություն Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքական, անվտանգային և տնտեսական ճնշումների և շրջափակման պայմաններում:

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը: Վստահ ենք, որ թե՛ անվտանգության և թե՛ տնտեսաական զարգացման առումով առավել արդյունավետ ուղղություն, քան ԵՄ ինտեգրումն է, Հայաստանի համար որևիցե այլ ուղղություն չի կարող ապահովել: Ավելին, ցավով ենք նշում, որ այս ժամանակահատվածը կորսված ժամանակահատված էր մեր պետության համար, քանզի ժամանակին տվյալ ուղղությամբ ճիշտ քայլեր ձեռնարկելու դեպքում և Ասոցացման պայմանագրի ստորագրման պարագայում վստահ ենք, որ հնարավոր կլիներ խուսափել Արցախի Հանրապետության այս ցավալի ճակատագրից :

Միևնույն ժամանակ, վստահ ենք, որ Արցախի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքները պաշտպանելու և իրացնելու ավելի գործուն հարթակ, քան ԵՄ և ՄԱԿ կառույցներն են, գոյություն չունեն: Դա են վկայում նաև այս ընթացքում ընդունված մի շարք բանաձևեր և հայտարարություններ, որոնցում հստակ շեշտվում է արցախահայության հիմնարար իրավունքների հարգման, վերջիններիս՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքի անհապաղ իրացման կարևորությունը:

Երեկ Եվորպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում էլ հստակ շեշտվում է, արցախահայության հիմնարար իրավունքների իրացման պահանջը և կոչ է անում Ադրբեջանին ապահովելու նրանց հիմնարար իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության ներքո իրենց տները արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և այնտեղ ապրելու նրանց իրավունքը:

Բանաձևում հստակ նշվում է նաև, որ ԼՂ նախկին ղեկավարներին պահելով գերության մեջ և նրանցից հարցազրույցներ վերցնելով Ադրբեջանը հստակ խախտում է 1929 թվականի Ժնևի կոնվենցիաները:

Կարևորում ենք նաև, որ Բանաձևում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք ադրբեջանական ռազմական ներխուժումը և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան և վերահաստատում Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը, նշելով, որ ադրբեջանական բանակը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 170 քառակուսի կիլոմետրը:

Ավելին՝ նախազգուշացնում է Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ ցանկացած պոտենցիալ ռազմական արկածախնդրության վերաբերյալ, ընդգծում, որ Նախիջևանի էքսկլավի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով:

Նկատենք, որ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից մինչ օրս որևիցե հստակ դիրքորոշում՝ նույնիսկ հայտարարությունների մակարդակով, չի հնչել ՀՀ տարածքային ամբողջականոության խախտումների, մեր գնահատմամբ՝ Արցախում իրականացված ցեղասպանության վերաբերյալ, այն դեպքում, երբ թե՛ ՌԴ և թե՛ ՀԱՊԿ Հայաստանի նկատմամբ հստակ պայմանագրային պարտավորություններ ունեն:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության գնահատմամբ, այսօրվա աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում անթույլատրելի է երերացող արտաքին քաղաքականություն վարելը: Հայաստանի Հանրապետությունը պետք է ընտրի ԵՄ ինտեգրման ճանապարհը, քանզի դա բխում է բացառապես ՀՀ պետական շահից և ՀՀ ազգային և անվտանգային շահերի ապահովման կարևորությունից, և անթույլատրելի է որոշ կենտրոնների կողմից դա դիտարկել որպես հակադրություն որևէ երկրի շահերի:

Այս համատեքստում ավելորդ չենք համարում նշել նաև, որ անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հատվածական իրականացումը, քանզի այն պետք է իրականացվի ամբողջական՝ բոլոր սկզբունքների հստակեցմամբ և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբեումից հետո»:

Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

Նշենք, նաև Պահպանողական կուսակցությունը նույնպես ողջունել է ԵԽ բանաձևը և իշխանություններին կոչ արել բարեփոխումներ իրականացնել։