Ռուսական կողմը հայտնում է Բելգորոդի կրկնակի գնդակոծության մասին

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ՌԴ Բելգորոդ մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում հայտնել է, որ Բելգորոդի գնդակոծության հետևանքով տուժածների թիվն ավելացել է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ տուժածների թվում կա 4 կին և 2 տղամարդ։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, պարզաբանել է նահանգապետը։

Բացի այդ, ըստ Գլադկովի, Բելգորոդում գնդակոծության հետևանքով տուժել է 11 մասնավոր տնային տնտեսություն, 2 բնակարան բազմաբնակարան շենքերում, հյուրանոց և մարզասրահ, ինչպես նաև 53 ավտոմեքենա։

Գլադկովը պնդում է, որ հինգշաբթի կեսօրին հակաօդային պաշտպանության համակարգը «10 օդային թիրախ» է խոցել շրջանի մայրաքաղաքում, փոխանցում է լրատվականը։

Միևնույն ժամանակ, Գլադկովը նշել է, որ «պայթյունի հետևանքով» կնոջ վարած մեքենան կողաշրջվել է։ Ստացած վնասվածքներից նա մահացել է։ Նահանգապետը, սակայն, չի հստակեցրել, թե ինչու է տեղի ունեցել պայթյունը։

Հիշեցնենք՝ այսօր ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 14-ի գիշերը ՀՕՊ համակարգերը Բելգորոդի և Կուրսկի շրջաններում ոչնչացրել և որսացել են 14 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել էր, որ խոցել է ՌԴ կողմից գործարկված 36 անօդաչու թռչող սարքերից 22-ը։