Ալիևի օգնականը խոսել է ՀՀ-ի հետ «հարաբերությունների ջերմացման մասին»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

ԵԽԽՎ-ն կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին Բաքվի XI գլոբալ ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, թե ԵԽԽՎ-ն «խթանում և քարոզում է իսլամատյացությունը»։

«Մենք բազմակողմ ճգնաժամ ենք ապրում, հիմնական խնդիրներից է միջազգային կազմակերպությունների կողմից իրենց պարտավորությունները չկատարելը։ Մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցներն ու եվրոպական կազմակերպությունները ճգնաժամ են ապրում։ Տեսնում ենք, որ Եվրախորհրդարանը վերածվել է Ադրբեջանի դեմ իսլամատյացության հարթակի»,- հայտարարել է Հաջիևը։

Նա նաև նշել է, թե Բաքուն, իբր, գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության հաստատելու համար։

«Ազատագրելով Ղարաբաղը՝ Ադրբեջանը կայունություն բերեց Հարավային Կովկաս։ Այսօր Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Բոլորն ականատես են ադրբեջանա-հայկական հարաբերությունների ջերմացմանը»,- նշել է Ալիևի օգնականը։

Հավելենք, որ օրերս էլ Իլհամ Ալիևն էր ԵԽԽՎ-ի ու Եվրախորհրդարանին մեղադրել իսլամատյացության մեջ։

«Այսօր Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը վերածվել են հարթակների, որոնք քարոզում են իսլամատյացություն և այդ գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն են վարում»,- ասել էր Ալիևը։

Նշենք, որ ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին Ադրբեջանի պատվիրակությանը կառույցից մեկ տարով հեռացնելու և պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշում է ընդունել, որն Ադրբեջանում դժգոհության պատճառ է դարձել։ Բացի այդ, պաշտոնական Բաքուն անհանգստացած է Եվրախորհրդարանում ՀՀ-ի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և այլ գործողությունները դատապարտող բանաձևերի ընդունմամբ։

Էմմա Չոբանյան