Իսրայելը մտադիր է Ռաֆահում ապաստանած 1,4 միլիոն տեղահանված պաղեստինցիներին տեղափոխել «մարդասիրական անկլավներ»

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Իսրայելը մտադիր է 1,4 միլիոն տեղահանված պաղեստինցիներին Գազայի հարավային Ռաֆահ քաղաքից տեղափոխել «մարդասիրական անկլավներ»՝ նախքան այնտեղ ծրագրված ռազմական հարձակումը։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։

Նա ասել է, որ Ռաֆահի վրա հարձակումը «մի բան է, որն անհրաժեշտ է անել», բայց նաև ռազմական գործողությունների ժամկետները կախված են այն պայմաններից, որոնք թույլ կտան դա անել:

Գազայի բնակչության կեսից ավելին այժմ ապաստանել է Ռաֆահում, որը սահմանակից է Եգիպտոսին։

«Իսկ որո՞նք են այդ պայմանները։ Մենք պետք է համոզվենք, որ 1,4 միլիոն մարդ կտեղափոխվի մարդասիրական անկլավ, որը կստեղվի միջազգային հանրության կողմից։ Նրանք նրանց կտրամադրեն ժամանակավոր տներ, սնունդ, ջուր, դաշտային հոսպիտալ»,- ասել է նա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ անհրաժեշտ է առաջխաղացում դեպի Ռաֆահ՝ ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի մնացած ռազմական գումարտակները։ Հագարին հրաժարվել է նշել Իսրայելի պաշտպանության բանակի ցանկացած գործողության ժամկետները քաղաքում, որտեղ մարդիկ ապրում են սննդի, ջրի, դեղորայքի և ապաստանի խիստ պակասով:

«Մենք ուժեղացնում ենք մեր պատրաստվածությունը։ Ես չեմ ցանկանում նշել որևէ ժամկետ։ Դա կլինի Իսրայելի համար լավագույն ժամանակում»,- ասել է Հագարին։

Ավելի վաղ իսրայելցի պաշտոնյաները CNN-ին հայտնել էին, որ ներխուժումը մոտ ժամանակաշրջանում չի լինի, և որ նախարարների կաբինետը դեռ չի հաստատել ռազմական ծրագրերը: