ՌԴ Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռ է վթարվել, որում եղել է 20 մարդ

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռ է վթարվել։ Ինքնաթիռում եղել է 20 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ։ Այս մասին հայտնում է Հեռավոր Արևելքի տրանսպորտային դատախազությունը, գրում է Current Time-ը։ Ըստ գերատեսչության՝ «վթարային վայրէջք է տեղի ունեցել»։
Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության որոնողափրկարարական խմբի ղեկավար Պավել Կլոչկովը հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները և երկու ուղղաթիռներ, սակայն թռիչքը կտևի վեց ժամ։

«Մենք չգիտենք՝ հնարավո՞ր է տեղում վայրէջք կատարել, թե ոչ, ուստի՝ պատրաստվում ենք մարդկանց տարհանել ճախարակի միջոցով: Դեռևս քիչ տեղեկություններ կան․ ամեն ինչ տեղի է ունեցել բնակեցված վայրերից հեռու», – հավելել է Կլոչկովը։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը  հայտնել է, որ վիրավորների վիճակը ծանր է։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը շարժիչի խափանումն է եղել։ Գերատեսչությունը հետաքննություն է սկսել։ Քննիչները գործ են հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան (Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է մինչև չորս տարի ազատազրկում):