Ուկրաինան և ՌԴ-ն հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասին

Լուրեր

25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու շրջաններում 14 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են 36 «Շահեդ»-ներից 22-ը խոցելու մասին, գրում է Current Time-ը։

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ մարտի 14-ի գիշերը ՀՕՊ համակարգերը Բելգորոդի և Կուրսկի շրջաններում ոչնչացրել և որսացել են 14 անօդաչու թռչող սարք։ Ռուս զինվորականները, մինչ այդ, անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին. ուկրաինական ԶՈՒ-ն հայտնում է, որ խոցել են գործարկված 36 անօդաչու թռչող սարքերից 22-ը։

ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ 11 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի, 3-ը՝ Կուրսկի շրջանում։ Ռուսական ՊՆ-ն նաև հավելել է, որ բոլոր անօդաչու սարքերը եղել են ինքնաթիռային տիպի։

Գիշերը Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է, որ Կուրսկ քաղաքում և Կուրսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգ է գործում։

Մարտի 14-ի առավոտյան Բելգորոդի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հայտնել է նաև Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ մեկ մասնավոր տնային տնտեսության ապակիներ են կոտրվել, իսկ անօդաչու թռչող սարքի անկումը հանգեցրել է չոր խոտի հրդեհի։ Նա հավելել է, որ տուժածներ չկան, կրակը մարվել է։

Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ ինքնաթիռային տիպի երկու ԱԹՍ-ներ հարձակվել են Բելգորոդի շրջանի Պրոխորովկա գյուղի վրա։ Նրա խոսքով՝ անօդաչուները պայթել են ընկնելուց հետո։ Առաջին պայթյունի հետևանքով առանձնատան տանիքը, որում ոչ ոք չէր ապրում, հրդեհվել է, ասել է Գլադկովը, իսկ երկրորդ անօդաչու սարքը վնասել է հարևան տան ճակատն ու ցանկապատը։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

Մի քանի ժամ անց Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման տագնապ է հայտարարվել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հայտնում է, որ մարտի 14-ի գիշերը ռուսական բանակը հարվածել է Ուկրաինային 36 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով, որոնցից 22-ը հաջողվել է խոցել։

Սումիի շրջանային վարչակազմը հայտարարել է, որ ԱԹՍ-ները հարվածել են տարածաշրջանի չորս քաղաքների՝ Սումիի, Շոստկայի, Ախտիրկայի և Բելոպոլիեի ենթակառուցվածքներին: Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նաև գրել է քաղաքի թաղամասերից մեկում անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։