Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի ՌԴ

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Եվրախորհրդարանը հեռավորություն է պահպանում այն պատգամավորներից, որոնք կարող են որոշել մեկնել Ռուսաստան՝ որպես դիտորդ մասնակցելու մարտի 15-17-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ նշելով, որ նման լիազորություններ չի տվել եվրոպացի ոչ մի պատգամավորի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եվրախորհրդարանը չի հետևելու այս ընտրական գործընթացին, հետևաբար, չի մեկնաբանի բուն գործընթացը կամ դրա արդյունքները։ Եվրախորհրդարանի ոչ մի անդամ իրավասու չի դիտարկել կամ մեկնաբանել այս ընտրական գործընթացը Ռուսաստանի Դաշնության տարածքում, բռնակցված Ղրիմում և Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական այլ տարածքներում»,- ասվում է հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի մեկնաբանել այս ընտրությունները, ապա դա կանի սեփական նախաձեռնությամբ, և «ոչ մի դեպքում չպետք է հղում կատարի Եվրախորհրդարանին իր հայտարարություններում կամ գործողություններում»։

Ավելի վաղ, ռուսական ընդդիմության ներկայացուցիչներն ու մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ Եվրամիությանը կոչ էին արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները։ Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան The Washington Post-ի սյունակում գրել է, որ Վլադիմիր Պուտինի լեգիտիմության ժխտումը կարևոր ազդանշան կլինի ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության, ինչպես նաև վերնախավի, որը դեռևս հավատարիմ է Կրեմլին, որ «Ռուսաստանը ղեկավարվում է ոչ թե բոլորի կողմից ճանաչված նախագահի, այլ արհամարհված և հրապարակայնորեն դատապարտված հանցագործի կողմից»: