Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը մասամբ կվերացվի

Լուրեր

16.03.2026 | 19:53
«10 տարի առաջ եմ դիմումը գրել»․ արքեպիսկոպոսը պնդում է՝ Գարեգին Բ-ն միայն հիմա է որոշել արձագանքել իր գրությանը
16.03.2026 | 19:40
Առևտուր՝ առանց ՀԴՄ-ի․ Փաշինյանը չհետևեց իր իսկ հորդորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 19:35
«Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
16.03.2026 | 19:30
Փլուզվել է ջերմոցի պատը․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից
16.03.2026 | 19:19
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
16.03.2026 | 19:10
Սա մեր պատերազմը չէ, մենք չենք սկսել այն. Գերմանիայի պաշտպանության նախարարը` Թրամփին
16.03.2026 | 19:00
ՀՀ-ն «զապաս պագռիշկա՞» է Սամվել Կարապետյանի համար․ վիրավորական է, երբ ասում է՝ գալիս է ինձ փրկելու՝ չհրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 18:47
Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
16.03.2026 | 18:41
Կանանց Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
16.03.2026 | 18:33
Telegram-ը գործնականում դադարել է աշխատել Ռուսաստանում
16.03.2026 | 18:27
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը
ապօրինի գույք
16.03.2026 | 18:25
10 տարվա վաղեմության ժամկետ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կփոխվի
16.03.2026 | 18:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
16.03.2026 | 18:10
Մի քանի երկրներ մերժեցին Թրամփին // Դատավոր և փաստաբան Ալեքսանյանները մեղավոր ճանաչվեցին․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 18:02
Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է Թուրքիայի արտահանողների միության կողմից կազմակերպված ընթրիքին։ Դրա ընթացքում նա խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի վերացմանն ուղղված բանակցությունների մասին։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ նախօրեին ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն տարածաշրջանային խնդիրներ, այլև Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու հարցը։

«Մենք սկզբունքորեն համաձայնության եկանք թուրք գործարարների, բեռնատար մեքենաների վարորդների համար վիզային ռեժիմի վերացման հարցում։ Բայրամից հետո (մահմեդական «Քուրբան բայրամը» տոնը – խմբ․) համատեղ աշխատանքային խումբ կկազմվի, այս համաձայնությունը կյանքի կկոչվի։ Մեր նպատակն է ամբողջովին վերացնել մեր երկրների միջև առկա վիզային ռեժիմը։ Մինչ ռուս-թուրքական ճգնաժամը վիզային ռեժիմ չկար, նույնիսկ բանակցություններ էինք սկսել առանց անձնագրի փոխադարձ ուղևորությունները հնարավոր դարձնելու ուղղությամբ», – ասել է Չավուշօղլուն։

ermenihaber.am