Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի․ Պուտին

Լուրեր

12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Արևմուտքին, որ Ռուսաստանը տեխնիկապես պատրաստ է միջուկային պատերազմի, և եթե ԱՄՆ-ը զորքեր ուղարկի Ուկրաինա, դա կդիտվի որպես պատերազմի զգալի էսկալացիա, փոխանցում է The Daily Star-ը:

«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք»,- ասել է 71-ամյա Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը և ՌԻԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք երկիրը պատրաստ է միջուկային պատերազմին:

Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ը հասկանում է, որ եթե ամերիկյան զորքեր տեղակայի Ուկրաինայում, Ռուսաստանն այդ քայլը կդիտարկի որպես միջամտություն:

«Միացյալ Նահանգներն ունի բավական մասնագետներ ռուս-ամերիկյան հարաբերությունների և ռազմավարական զսպման ոլորտում, հետևաբար, ես չեմ կարծում, որ այստեղ ամեն ինչ գնում է դեպի դա, բայց մենք պատրաստ ենք դրան»,- ասել է ՌԴ նախագահը։

Ուկրաինայում պատերազմն առաջացրել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում ամենախորը ճգնաժամը 1962 թվականին Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր, և Պուտինը մի քանի անգամ զգուշացրել է, որ Արևմուտքը կարող է միջուկային պատերազմ հրահրել, եթե զորքեր ուղարկի Ուկրաինա կռվելու: