ԵՄ-ն չեղարկել է Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժի և Սերգեյ Մնդոյանցի դեմ պատժամիջոցները

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը հանվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակից։ Ցանկում համապատասխան փոփոխությունները հրապարակվել են Եվրոպական խորհրդի ամսագրում: Բացի Վոլոժից՝ չեղարկվել են նաև «Սիստեմա» ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի և Սլովակիայի քաղաքացի Յոզեֆ Համբլեքի նկատմամբ պատժամիջոցները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանել է մի շարք մարդկանց՝ նրանց մահվան կապակցությամբ․ նրանց թվում են «Վագներ»-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը, որն անցյալ տարի օգոստոսին զոհվել է Եվգենի Պրիգոժինի հետ ինքնաթիռի վթարի ժամանակ, ինչպես նաև Պետդումայի պատգամավորներ Նիկոլայ Բորցովը և Դմիտրի Զուբարևը, ՌԴ պաշտպանության փոխնախարար Գենադի Ժիդկոն։ Ընդ որում, անձամբ Պրիգոժինը չի հանվել ցուցակից։ Փաստաթղթում այս որոշումը բացատրվում է նրանով, որ նրա որդին՝ Պավելը, նույնպես պատժամիջոցների տակ է և հանդիսանում է անմիջական ժառանգորդը։ Դրա համար էլ «նպատակահարմար է պահպանել պատժամիջոցները Եվգենի Պրիգոժինի ակտիվների նկատմամբ»։

«Հավանականություն կա, որ համապատասխան ակտիվներն այլ կերպ կօգտագործվեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի կամ այլ գործողությունների ֆինանսավորման համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է փաստաթղթում։

Վոլոժը հայտվել էր եվրոպական պատժամիջոցների ցուցակում 2022 թվականի հունիսին։ Դրանից հետո նա թողել էր ղեկավար պաշտոնները Yandex-ում և խմբի միջազգային դուստր ձեռնարկություններում:

2023-ի օգոստոսին Վոլոժը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ դեմ էր արտահայտվել Ուկրաինայում ռուսական զորքերի գործողություններին՝ ներխուժումն անվանելով «բարբարոսական»։ Դրանից անմիջապես հետո հայտնի էր դարձել, որ գործարարը խնդրել է ԵՄ-ին չեղարկել իր դեմ պատժամիջոցները։