Գերմանիան պատրաստի վիճակի է բերում իր TAURUS հրթիռները

Լուրեր

12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը որոշել է արդիականացնել և ծառայության վերադարձնել TAURUS հեռահար թևավոր հրթիռները, որոնք ծառայում են երկրի զինված ուժերին (Բունդեսվեր): Երկրի Պաշտպանության նախարարությունը Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովին տեղեկացրել է համապատասխան ծրագրերի մասին արտակարգ նիստի գաղտնի մասի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հրապարակման համաձայն՝ Գերմանիայի զինված ուժերի զինանոցում կա MBDA-ի արտադրած մոտ 600 TAURUS, ճշգրիտ թիվը գաղտնիք է։ Սակայն 2018 թվականին կատարված տեխնիկական բարելավումներից հետո դրանցից միայն կեսն է համարվում այս պահին գործող, իսկ մնացածի սերտիֆիկացման ժամկետը լրացել է։

Այժմ բոլոր հրթիռները պետք է ամբողջական ստուգում անցնեն, իսկ սերտիֆիկացման ժամկետները լրացածները կուղարկվեն հիմնանորոգման։

Ըստ Die Welt-ի՝ բոլոր TAURUS-ները շահագործման հանձնելու որոշումը նոր հնարավորություններ է բացում Բեռլինի կառավարության համար. այն կկարողանա ավելի շատ թևավոր հրթիռներ փոխանցել Ուկրաինային՝ չվտանգելով ազգային պաշտպանությունը: