Վիլնյուսում մուրճով հարձակվել են Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա

Լուրեր

12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
Բոլորը

Վիլնյուսում մարտի 12-ի երեկոյան անհայտ անձինք մուրճով հարձակվել են բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մերձավոր գործընկերոջ՝ «Հակակոռուպցիոն հիմնադրամի» նախկին տնօրեն Լեոնիդ Վոլկովի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել նրա տան մոտ, գրում է Current Time-ը։

Նավալնիի թիմի Telegram-ալիքում հայտնվել են վիրավոր Վոլկովի լուսանկարները։ Դրանցում երևում է, որ քաղաքական գործչի գլուխը վիրավորվել է, իսկ ոտքը արյունահոսում է։

Հակակոռուպցիոն հիմնադրամի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի խոսքով՝ անհայտ անձը կոտրել է Վոլկովի մեքենայի պատուհանը և արցունքաբեր գազ ցողել նրա աչքերին։ Դրանից հետո հարձակվողը մուրճով հարվածել է նրա գլխին։

«Ագենստվո»-ին տված մեկնաբանությունում Յարմիշը պարզաբանել է, որ Վոլկովը հարձակվողների դեմ պայքարել է «մեքենայի դռնով և ոտքերով»։

«Դրա համար նրանք հարվածներ են հասցրել՝ որտեղ պատահի», – նշել է նա:

«Հակակոռուպցիոն հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովն ավելի ուշ հրապարակել է քաղաքական գործչին պատգարակով շտապօգնության մեքենա տեղափոխելու լուսանկար։