Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում է
Քաղաքականություն
13.03.2024 | 11:50ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում է, հայտնում է Factor․аm-ի թղթակիցը։
Նա փակ ձևաչափով աշխատանքային հանդիպում է անցկացնում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Հայտնի չէ, սակայն, թե ինչ հարցերի շուրջ է քննարկումը։ Հանդիպումը մեկնարկել է շուրջ կես ժամ առաջ։
Նշենք, որ ընդդիմությունը նույնպես մասնակցում է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ աշխատանքային փակ հանդիպմանը։