Մոսկվայի մարզում ԱԴԾ-ն Հայաստանի երեք քաղաքացու է ձերբակալել թմրանյութերի գործով

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Մոսկվայի մարզում Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել թմրանյութեր արտադրելու և տարածելու գործով, լուծարվել է արգելված նյութերի արտադրության լաբորատորիա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Մոսկվայի մարզի Չեխով քաղաքային շրջանում հանցավոր խմբի գործունեության կասեցման գործողություն է իրականացվել, որը բաղկացած է ՀՀ երեք քաղաքացիներից՝ մասնագիտացված հատկապես խոշոր մասշտաբով սինթետիկ թմրանյութերի արտադրության և համացանցի միջոցով դրանց ապօրինի վաճառքի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ-ն հայտնում է, որ տեղեկություն է ստացվել, որ Մոսկվայի մարզում գործում է սինթետիկ թմրամիջոցների արտադրության գաղտնի լաբորատորիա՝ մի քանի անօրինական առցանց խանութների համար։ Նշվում է, որ կազմակերպված հանցավոր խմբի անդամները բացահայտվել  են, նրանց անօրինական գործունեության համակարգային բնույթը հաստատվել է։

«Թմրամիջոցների լաբորատորիայի գտնվելու վայրից ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ, առգրավվել է առնվազն 86 կգ մեֆեդրոն թմրամիջոց, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՔՕ-ի 228.1 հոդվածի  5-րդ մասով (հատկապես խոշոր չափերով թմրամիջոցների արտադրություն)։ Հանցավոր խմբի մասնակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ ՔՕ 228.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկումը։